Հովիկ Աբրահամյանի՝ դեռ չընտրված որդին շրջապատի հետ հաղթանակն է տոնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդը» տեղեկացավ, որ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, իր շրջապատի հետ նշել է իր՝ ժամանակից շուտ հաղթանակը:
Արտաշատի քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենան հունիսի 7-ին, սակայն Արգամ Աբրահամյանի միակ մրցակցի՝ Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովոյի) ինքնաբացարկից հետո նա մնաց մենակ, և նրա քաղաքապետ դառնալն արդեն իսկ երաշխավորված է:
Երեկ տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք վարչապետի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, որը Արգամ Աբրահամյանի նախընտրական շտաբի ղեկավարն է: Այն բանից հետո, երբ մեր զրուցակիցը ճշտեց, որ իրեն զանգահարողը լրագրող է, ասաց, թե ինքը Ջոնիկ Աբրահամյանի վարորդն է:
Իսկ հարցը լսելուց հետո Ջոնիկ Աբրահամյանի «վարորդը» զայրացած ասաց. «Ո՞վ ա տենց բան խոսում, հիմա ես էլ տեղեկություն եմ ստացել, որ Ֆրանսիան հարձակվել է Գերմանիայի վրա, ճի՞շտ է: Թեման փակե՛ք, առաջ մի՛ ընգեք, ընտրությունները կլինեն, ամեն ինչն էլ պարզ կլինի»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: