Պաշտոնապես Լեհաստանի նախագահ է ընտրվել Անջեյ Դուդան
Անջեյ Դուդան պաշտոնապես ընտրվել է Լեհաստանի հաջորդ նախագահ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Օրենք և արդարություն» լեհական խոշոր ընդդիմադիր կուսակցության թեկնածուն՝ Անջեյ Դուդան, ընտրություններում հավաքել է ձայների 51,55%-ը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Բրոնիսլավ Կոմորովսկին ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: