Պորոշենկոյին նախագահ ընտրելը Լյաշկոն ուկրաինացի ժողովրդի ամենամեծ սխալն է համարում
Արմատական կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահ ընտրելը ամենամեծ սխալն է համարում:
Պորոշենկոն նախագահ դարձավ արտահերթ ընտրությունների արդյունքում, որը կայացավ 2014-ի մայիսի 25-ին:
«Ուղիղ մեկ տարի առաջ, Պյոտր Պորոշենկոն դարձավ նախագահ: Իհարկե, դա ամենամեծ սխալ էր Ուկրաինայի ժողովրդի կողմից, որը մեզ վրա շատ թակ արժեցավ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լյաշկոն:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: