Օդեսայի ակտիվիստները Պորոշենկոյի դեմ ավտոերթ են կազմակերպել
Օդեսայի «ավտոմայդանի» ակտիվիստները Պորոշենկոյի 1 տարվա նախագահման առթիվ ավտոերթ են կազմակերպել:Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ակտիվիստների խոսքով՝ Պորոշենկոն ընտրություններից առաջ տրված խոստումների մեծ մասը չի կատարել:
«Դուք և Ձեր կառավարությունը, ըստ երևույթին, մոռացել եք, ում շնորհիվ և ինչ հանգամանքներում եք եկել իշխանության: Ձեր նախագահության ամեն օրն ուղեկցվում է արյան, մահվան, բնակչության աղքատացման, տխրության, արցունքների և ուկրաինացի ժողովրդի նկատմաաբ ատելության աճով»,-ասվում է Պյոտր Պորոշենկոյին ուղղված նամակում»: