Գյումրիում ՃՏՊ-ի հետևանքով տուժած քաղաքացիները հրաժարվել են ստացիոնար բուժումից
Մայիսի 24-ին` ժամը 21:00-ի սահմաններում «Գյումրու ԲԿ» են տեղափոխել ՃՏՊ-ի հետևանքով տուժած քաղաքացիների: Վերջիններս` 1977 թ ծնված Գյումրի քաղաքի Տերյան 25 հասցեի բնակիչ Ս. Խ.-ն և 1994 թ ծնված «Անի» թաղամասի բնակիչ Ս.Թ.-ն են:
Ս.Խ.-ի մոտ ախտորոշվել է` կրծքավանդակի սալջարդ, ուսագոտու քերծվածքներ, ձախից10-րդ կողի կոտրվածքներ, իսկ Ս.Թ.-ի մոտ` կրծքավանդակի սալջարդ և ձախ ակնակապիչի պատռված վերքեր: Նշեմ, որ քաղաքացիները հրաժարվել են ստացիոնար բուժումից:
Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեցին «Գյումրու ԲԿ»-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինից: