Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Մայիսի 24-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում ավտոմեքենան արգելափակվել է տիղմի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Մ. Մ.-ի «Միթսուբիշի» մակնիշի 77QD775 պ/հ ավտոմեքենան: