ՃՏՊ Դիլիջանում
Մայիսի 24-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի վերջին ոլորանին` «Հաղարծին» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին` առաջին ոլորանին, «Նիսսան» մակնիշի 34TF757 պետհամարանիշի (վարորդ Ա. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 1 մ):
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: