Չինացիներն այլևս չեն ցանկանում շուն ուտել
Գուանչժոուում ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ Sunshine-ը, որը գործում է 1963թ.-ից, վերջերս փակվեց հաճախորդների հետաքրքրության պակասի պատճառով: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Նշվում է, որ ռեստորանի ճաշացանկի հիմնական մասը շան մսից պատրաստված ճաշատեսակներն էին, սակայն կարելի էր նաև պատվիրել կատուներ: Այս տարի քաղաքի մի շարք շրջաններում իրենց աշխատանքը դադարեցրել են նաև նմանատիպ ռեստորանները:
Տեղի բնակիչների շրջանում հարցումների արդյունքների համաձայն՝ մարդիկ սկսել են ավելի շատ գիտակցել կենդանիների պաշտպանության կարևորությունը և հրաժարվել շան մսի օգտագործումից: