ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մշտական բազա կստեղծեն Աֆղանստանում
Ամերիկացի գեներալ, Աֆղանստանում ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի ուժերի ղեկավար Ջոն Քեմփբելը հայտնել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մտադիր են մշտական բազա ստեղծել Աֆղանստանում: Այս մասին հայտնում է Washington Post-ը:
«Երկրները կտեսնեն, որ կան ոլորտներ, որոնցում նրանք կարող են աջակցել Աֆղանստանին և կցանկանան իրենց աջակցությունը ցուցաբերել: Կստեղծվի ՆԱՏՕ-ի մշտական բազա, որտեղից կուղղորդվի այդ աջակցությունը»,-ասել է գեներալը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Քաբուլի դիվանագիտական թաղամասում պայթյուն է տեղի ունեցել: