Տեղական հայտնիներս սովոր ենք ձեր մաղձին, իրենք՝ ոչ
Մի բան էլ ասեմ ու վերջ ! ես, եթե երգիչ լինեի, կերազեի գնալ Եվրատեսիլ, մասնակցել էդ տոնին, վայելեի էդ մթնոլորտը , ոչ մի տեղ չզբաղեցնեի , բայց միլիոնանոց հանդիսատեսի առաջ ելույթ ունենայի ու էդ ադրենլինը զգայի, հաստատ կգնվեին մարդիկ, ովքեր կհավնեին, ու դա բավական կլիներ:
Ես ուրախ եմ մեր երեխեքի համար. իրենք վայելեցին մի ամիս, ընկերացան, սիրվեցին շատերիս կողմից: էս օրերը կմնային իրենց պայծառ հիողություններում ընդմիշտ, եթե չլինեին ձեր նողկալի քոմենթները: Գերմանիան ու Ավստրիան ունեցան 0 միավոր, բայց վստահ եմ, իրենց երկրում չեն արժանանա այսպիսի տհաճ վերաբերմունքի....մենք քաղաքակրթությունից մղոններով հեռու ենք....տխրել եմ մեր երեխեքի համար. մենք ՝ տեղական հայտնիներս, սովոր ենք ձեր մաղձին, իմունիտետ ունենք, իրենք՝ ոչ, շոկի մեջ են....
Ի դեպ, ինչ ժյուրին խառնվում է քվեարկությանը, գործը դժվարացել է, սա առաջին անհաջողությունը չի ... սխալ է միայն սփյուռքի համար երգ ներկայացնելն ...ու էլի շատ սխալներ ....մի բանից էլ եմ շատ նեղվել, որ չեմ ասի ՝ սոլիդարությունից ելնելով ,բայց սիրտս պայթում ա .......չար եք, մարդիկ ...տեղական պատվիրակություն, ձեր սխալների պատճառով անհաջողության մեջ չարժի մեղադրել էդ երեխեքին ու արհամարել... վաղը կարող ա էլի պետք գան:
Եվրատեսիլն էլ կյանքի նպատակ չի, այլ տոն, որը պետք է վայելել: Ապրեք ձեր կյանքով, չեք սիրում, մի դիտեք, ոչ ոք ձեզ չի ստիպում:
Լուսինե Բադալյան. Ֆեյսբուք