Դադարեցվել է գործարար Լևոն Հայրապետյանի գործով քննությունը
Դադարեցվել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործով քննությունը: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
«Այսօր Հայրապետյանին հայտարարվել է Իզմեստևի հանդեպ խարդախության մասին քրեական գործի հարցով նախաքննության ավարտի մասին»,-ասել է գործարարի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ գործարարը ձերբակալվել էր 2014թ.-ի հուլիսին «Դոմոդեդևո» օդանավակայանում՝ հանցավոր ճանապարհով փողերի յուրացման և լվացման կասկածանքով: