Էստոնիան կուժգնացնի ՆԱՏՕ-ի ուժերի առկայությունը երկրում
Էստոնիայի կառավարությունը մտադիր է հասնել երկրում ՆԱՏՕ-ի ուժերի մշտական առկայության ստեղծմանն ու ընդլայնմանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մոտ ժամանակներս մենք ցանկանում ենք ուժգնացնել ՆԱՏՕ-ի ուժերի առկայությունը երկրում, Թալինում ստեղծել միջազգային շտաբ, որը կգործի ՆԱՏՕ-ի դրոշի ներքո»,-այս մասին հայտարարել է երկրի վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Էստոնիան, Լատվիան և Լիտվան խնդրել են ՆԱՏՕ-ի ցամաքային զորքեր տեղակայել իրենց տարածքում: Բալթյան երկրների ներկայացուցիչները խնդրել են ամեն երկրում թողել 700-800 զինվորից բաղկացած գումարտակներ: