Հունաստանը հրաժարվել է վճարել վարկային տրանշը
Հունաստանը չի կարող վճարել հերթական վարկային տրանշը Արժույթի միջազգային հիմնադրամին՝ գումարի բացակայության պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի և վարչական բարեփոխումների նախարար Նիկոս Վուցիսը: Այս մասին գրում է Tass.ru-ն:
«ԱՄՀ տրանշը, որը պլանավորված էր հունիսի 5-ին և 19-ին, կազմում է 1,6 մլրդ եվրո: Այդ գումարը չի փոխանցվի, քանի որ նման գումար չկա: Սա հայտնի փաստ է, և մենք բանակցություններ ենք վարում՝ հիմնվելով զգուշավոր լավատեսության վրա, որ մոտ ժամանակներս համաձայնության կգանք»,-հայտարարել է Հունաստանի ներքին գործերի և վարչական բարեփոխումների նախարար Նիկոս Վուցիսը: