Ուկրաինական կողմը 36 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
ԴԺՀ աշխարհազորայինները հաղորդել են, որ ուկրաինական կողմը 36 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝հղում տալով ԴԺՀ ԶԼՄ-ներին:
«Անցյալ գիշեր ուկրաինական կողմը 36 անգամ կրակել է ԴԺՀ բնակավայրերի ուղղությամբ: Այս պահին պարզվում է խաղաղ տուժած խաղաղ բնակիչների և աշխարհազորայինների թիվը»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հարձակումները եղել են ականանետերից: Արձանագրվել է նաև հրետանային տանկի ռմբակոծություն: