Գերմանիան պատրաստ է կորցնել Հունաստանը
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբելը հայտարարել է, որ հնարավոր է Հունաստանում զուգահեռ արժյութ ստեղծվի, եթե պարտատերերի հետ բանակցությունները ձախողվեն: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Փոխանցվում է, որ Շոյբելը այսպիս հայտարարություն է արել ԵՄ-ի այլ ֆինանսիստների հետ ունեցած զրույցի ժամանակ:
Նախարարը, որպես օրինակ բերել է Չեռնոգորիան, որն ըստ էության, օգտագործում է եվրո, սակայն չի հանդիսանում դրամական միության անդամ: