Ծառուկյանի թիկնազորն առևանգել է կեղծ «Պալաչին»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ նախօրեին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արթուր Գեղամի Հարությունյան անուն-ազգանվամբ երկրորդ թեկնածուն, որին առաջադրել են Գագիկ Ծառուկյանը և իր թիմակիցները՝ Արթուր Հարությունյանի (Պալաչ) ձայները փոշիացնելու համար, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի թիվ 28 ԸԸՀ:
Հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանը դիմումն ստանալուն պես առանձնացել և ինչ-որ զանգ կատարել, ինչից անմիջապես հետո Ծառուկյանի թիկնազորը՝ հայտնի Էդոյի գլխավորությամբ, ԸԸՀ-ից առեւանգել է Արթուր Հարությունյանին, ով դրանից հետո իր ինքնաբացարկի դիմումը հետ է վերցրել:
Ավելի ուշ մեր տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքե՝ այդ մասին հաղորդագրություն տարածելով»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: