Համաներման վերաբերյալ նոր տեղեկություններ են տարածվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 2 ամիս ակտիվորեն քննարկվող համաներման հարցը դարձյալ կարծես օրակարգում է:
Նորից տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը, այնուամենայնիվ, որոշել է համաներում անել՝ մայիսի 28-ի առթիվ, պարզապես հրահանգված է այս մասին չխոսել, «ծիխարի»՝ անաղմուկ անել: ՔԿՀ-ներում ևս թեման ակտիվացել է:
Ավելի վաղ նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրել էր, թե այս պահին նման հարց չի քննարկվում, քանի որ նախորդ համաներումը եղել է 2013թ., ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, դրանից հետո քիչ ժամանակ է անցել:
«Եվ հետո՝ շատ աղմուկ եղավ համաներման շուրջ, համաներումը պետք է անսպասելի և անակնկալ լինի»,-լրատվամիջոցներին անուղղակի մեղադրելով՝ նշում էր մեր զրուցակիցը: Նշենք, որ նախապես ծրագրված էր համաներումը հայտարարել մինչև ապրիլի 24-ը, բայց Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը խառնել էր խաղաքարտերը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: