Լաս Վեգասի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Լաս Վեգասի մոտ ամերիկյան Նևադա նահանգում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ցնցումների օջախը գտնվել է 19,4 կմ խորության վրա:
Դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում փլուզումների և զոհերի մասին: