Եվրատեսիլյան ճանապարհորդությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին
Հայե՜ր... Մեր այս 4 ամիսների եվրատեսիլյան ճանապարհորդությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին... Վաղը՝ եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչ փուլին պետք է ևս մեկ անգամ համախմբվենք... Մեր վերջին ուժերը հավաքելով՝ ամուր աջակցությունը ցույց տանք մեր արտիստներին և՛ Հայաստանից, և՛ Եվրոպայից: Միությունը զորություն է !!! Կարևոր տարի է մեզ համար, բոլորն էլ դա գիտեն... Եվ այս կարևոր տարում մենք պետք է գրանցենք լավագույն արդյունքը... 6 արտիստ աշխարհի տարբեր ծայրերից միացան հանուն մեկ գաղափարի, հանուն մեկ ասելիքի՝ հանուն ճշմարտության... Օգնենք , որպեսզի նրանց ձայնն ավելի լսելի դառնա ... Քվեարկում ենք #06 -ի օգտնի Genealogy՝ խումբ, որը 3 րոպեում աշխարհին կներկայացնի մեկ ազգի պատմություն, կոչ անելով Առերեսվել Ստվերին:
Genealogy. Ֆեյսբուք