«Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովը կարող է տեղի ունենալ Մոլդովայում
Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին առաջարկել է անցկացնել «Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովը Քիշնևում: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Մոլդովայի նախագահը հրավիրել է մասնակիցներին հաջորդ գագաթաժողովն անցկացնել Քիշնևում: Կարծում եմ՝ 2017թ.-ին պարզ կդառնա»,-ասել է Շուլցը:
«Արևելյան գործընկերության» գագաթաժողովը տեղի է ունեցել Ռիգայում մայիսի 21-22-ը: Ծրագրի մասնակիցներն են եղել Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: