Օլանդը կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
Ռիգայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ անհրաժեշտ է ճնշում գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայում ռուսամետ անջատողականների դեմ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Միանգամայն հասկանալի է, որ հրադադարի ռեժիմն ամբողջությամբ չի պահպանվում»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա նաև նշել է, որ ուկրաինական մի շարք քաղաքներում իրավիճակը, ինչպես և նախկինում, լարված է, և հենց այդ պատճառով պետք է շարունակել ճնշումը, որպեսզի լիարժեք իրականցվեն Մինսկի համաձայնագրերը: