«ԻՊ»-ի կողմնակիցն առաջարկել է փլուզել ԱՄՆ-ի տնտեսությունը չիփսերի հակագովազդի միջոցով
«Իսլամական պետության» համացանցային ֆորումի մասնակիցն առաջարկել է փլուզել ԱՄՆ-ի տնտեսությունը չիփսերի հակագովազդի միջոցով: Այս մասին հայտնում է Foreign Policy-ն՝ հղում անելով սոցցանցերում ահաբեկիչների ակիտվության հարցով SITE-ի փորձագետներին:
Օգտատերերից մեկը կոչ է արել ջիհադիստներին համացանցում հոլովակ տարածել, որտեղ իրենք կցուցադրեն, թե ինչպես են ուտում չիփսեր՝ դիտելով սարսափելի վիդեոներ՝ մարդկանց գլխատումների մասին:
«Սա տհաճ տպավորություն կթողնի ամերիկյան լսարանի վրա: Նրանց մոտ սրտխառնոց կառաջանա, երբ ուտեմ չիփսեր, կհիշեն այդ արյունալի տեսարանները»,-ենթադրել է օգտատերերից մեկը: