Էյֆելյան աշտարակը փակվել է անձնակազմի բողոքի պատճառով
Փարիզում ուրբաթ օրը Էյֆելյան աշտարակը փակվել է անձնակազմի բողոքի պատճառով, որն ուղղված է գրպանահատների դեմ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկի աշխատակիցները կոչ են արել ղեկավարությունն արդյունավետ միջոցներ ձեռնարկել գողերի թվի աճի դեմ: Նրանց խոսքով՝ հանցագործների մի քանի խումբ կա: Հաճախ նրանք հարձակվում են Չինաստանից զբոսաշրջիկների վրա, որոնք, ինչպես համարվում է, իրենց հետ մեծ քանակությամբ կանխիկ գումար են ունենում:
Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը՝ նման ակցիա տեղի է ունեցել 2012թ.-ին, որը կազմակերպել էին Լուվրի աշխատակիցները: