Մեր երկրի ամենալուրջ մարտահրավերն ու խնդիրը Կոնչիտան ու գեյերն են մի շարք «հայրենասերների» համար
Որ օրեցօր երկիրը դատարկվում ա, դա ոչ մեկին հետքրքիր չի: Որ միայն այս տարի բանակում, խաղաղ պայմաններում, ունենք 9 զոհ, դա՝ հեչ, որ լիսկայի թուլեն մարդ ա սպանում, ծեծում ու ինվալիդ դարձնում, դա էլ՝ հեչ ու հեչ: Որ հոսանքը թանկանում ա՝ հասրակության մեծ մասի տանձին չի, որ ժողովրդի 80 տոկոսը օրական ցամաք հացի խնդիր ունի՝ դա էլ ա նորմալ: Որ ամեն գյուղում երկու պառավ ա մնացել, ու եթե վաղը մեռնեն՝ մարդ չի լինելու, որ թաղի՝ սովորկան բան ա: Որ յուրաքանչյուր ոլորտում կոռուպցիա ու կաշառակերություն, ամենաթողություն ու թալան ա՝ հարց չկա, տենց էլ պիտի լիներ...
Բայց... սրանք ի՜նչ սուտի հարցեր ու պրոբլեմներ են, երբ Կոնչիտան Հայաստանի դրոշը ուսերին ա գցում...ա՛յ, է՛դ ա խնդիրների խնդիրը: Հարկավոր ա բոլորս միավորվենք ու երկիրը խայտառակությունից փրկենք:
Մեր երկրի ամենալուրջ մարտահրավերն ու խնդիրը Կոնչիտան ու գեյերն են մի շարք «հայրենասերների» համար:
Հ.Գ. Հո դուք հոգեկան չե՞ք, արա՛...
Գուրգեն Ասատրյան. Ֆեյսբուք