Սաուդյան Արաբիան կարող է հրաժարվել նավթից 2040թ.-ին
2040թ.-ին Սաուդյան Արաբիան կարող է հրաժարվել նավթի օգտագործումից՝ էլեկտրաէներգիա ստանալու համար: Այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալ ալ-Նաիմիին:
Ըստ նրա՝ այս անգամ երկիրը կարող է գնալ արևային և քամու էներգիայի: Այս մասին նախարարը ասել է Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների խորհրդաժողովի ժամանակ:
Նախարարը նաև հույս հայտնեց,որ հետագայում թագավորությունը կսկսի արտահանել նաև այդ էներգետիկան, քանի որ մոտ 1 մլրդ մարդ մուտք չունի դեպի էլեկտրաէներգիա:
Ալ Նաիմին գտնում է, որ արևային էներգիան նույնիսկ ավելի տնտեսող է, քան հանածո վառելիքը: