Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին
Ազատ ոճի 6 հայ ըմբիշ 1-ին Եվրոպական խաղերին մասնակցելու համար կժամանի Բաքու: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այս մասին լրագրողներին հայտնել էր թիմի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
Եվրոխաղերում Հայաստանը ներկայացվելու է 6 մարզաձևում՝ բռնցքամարտ, ընբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:
Նշենք նաև, որ մրցումներին մասնակցելուց հրաժարվել են՝ Հայաստանի Թաեքվոնդոյի և Հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիաները: