Աբովյանի նախկին քաղաքապետը նեղացած է Գագիկ Ծառուկյանից
«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը բավականին նեղացած է Գագիկ Ծառուկյանից:
Նա երեկ մեզ հայտնեց, որ օրերս մկրատով կտրել է 15 տարի շարունակ իրենց տան պատից կախված՝ իր ու Ծառուկյանի համատեղ լուսանկարը, Ծառուկյանի պատկերով հատվածը դրել է ծրարի մեջ ու մի շատ հուզիչ նամակի հետ պատրաստվում է ուղարկել նրան:
Իսկ նամակում քաղաքապետի թեկնածուն ցավ է հայտնել որ որոշ մարդիկ փչացրեցին իրենց 15 տարվա բարեկամությունն ու ընկերությունը»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: