«Պալաչի» համակիրի ծննդաբերող դստերը ճնշում են
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին առավոտյան Աբովյանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցը զանգահարել է Մարգարյան ծննդատանը ծննդաբերել պատրաստվող Աբովյանի գրադարանավարուհուն՝ Սոսե Բարսեղյանին, և հրամայել մեկ ժամվա ընթացքում գրադարանի բանալիները հանձնել մշակույթի բաժնին:
Աղջկա հայրը՝ Ժորա Բարսեղյանը, այս մասին մեզ տեղեկացնելուց հետո ասաց, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կայքերից մեկով դրական է արտահայտվել քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի (Պալաչ) օգտին՝ չթաքցնելով, որ նրա համակիրն է»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: