Բերլուսկոնին մտադիր է վաճառել «Միլան»-ի բաժնետոմսերի 35%-ը
Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի՝ «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին պատրաստ է վաճառել բաժնետոմսերի 35%-ը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին:
Բերլուսկոնին, այժմ բանակցություններ է վարում Թայլանդի հայտնի բիզնեսմեններից մեկի՝ Բի Թայչաուբոլոմի հետ: Հենց սկզբում բանակցային գործընթացը՝ բաժնետոմսերի վաճառքի հետ կապված, վերաբերել է ամբողջական փաթեթին, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բերլուսկոնին որոշել է վաճառել միայն 35%-ը: