«Նաիրիտ»-ի վերագործարկումը կլինի մեր փրկությունը. Լեռնիկ Ալեքսանյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն անդրադառնալով «Նաիրիտ»-ի վերագործարկման խնդրին, նշեց, որ այս հարցի շուրջ մի շարք մասնագետներ ունեն իրարամերժ կարծիքներ:
«Ես գիտեմ, որ «Նաիրիտ»-ի աշխատողների չափ շահագրգռված են իշխանությունները, քանի որ բոլորս էլ գիտակցում ենք, որ եթե վերագործարկվի այն փրկությունը կլինի մեր տնտեսության և եվրոպական ինտեգրացմն համար» ,-նշեց Լեռնիկ Ալեքսանյանը: ՀՀԿ-ական պատգամավորը նաև իր խոսքում ընդգծեց,որ «Նաիրիտ»-ը հանրապետության տնտեսության հետ է կապված և ոչ թե ինչ-որ մոնոպոլիաների, կամ ինչ-որ օլիգարխների:
Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ իր հերթին նշեց, որ
«Նաիրիտ»-ի ճակատաագիրը հայ հիմարության բացառիկ դեպքերից մեկն է:
«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փակվեց մոտ 1000 գործարան, որոնցից 250-ը եղել են ռազմաարդյուանբերական: Մի շարք առաջարկություններ եմ արել կապված նավթավերամշակման գործարան ստեղեծու համար Մեղրի քաղաքում, սակայն այն ոչ մեկ լուրջ չի ընդունել: Մենք ունենք հրաշալի մասնագետներ: Եթե մենք կորցնենք մեր մասնագետներին, մենք կկորեցնենք մեր շանսը»,- եզրափակեց սոցիոլոգը: