«Նաիրիտ»-ի արհմիության նախագահը՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման և անհրաժեշտ գումարի մասին
Այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նաիրտ»-ի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանն անդրադառնալով «Նաիրիտ»-ի վերագործարկման, նաիրիտիցների ցույցերին, նշեց, որ իրենք այս պահին կառավարությունից պահանջում են հստակ ժամանակացույց; Նրանք կպայքարեն այնքան, մինչև հարցերը գոնե բավարար պատասխանան ստանան:
«Նաիրիտցիների կողմից հավաքներ, ցույցեր սկսվել է 2014թ-ի նոյեմբերից, քանի որ սպասում էինք, որ մինչև 2014թ-ի վերջ կմարվեն պարտքերը և աշխատվարձերը: Բայց քանի որ տեղի չունեցավ մենք մինչև այսօր շարունակում ենք մեր ցույցերը, և արդեն վերջին 2 օրը տեղի է ունենում նախազգուշական նստացույց կառավարության դիմաց»,-ասաց բանախոսը:
Ըստ Հրաչ Թադևոսյանի՝ կառավարությունը ևս մտահոգված է հարցին լուծում տալ, քանի որ Նաիրիտի բաժնետոմսերի 10%-ը պատկանում է Էներգետիկայի նախարարությանը և բացի այդ էլ, նաիրիտցիները ՀՀ քաղաքացիներն են, որոնց ոտնահարված իրավունքները պետք է պաշտպանի:
Բանախոսը նաև նշեց, որ «Նաիրիտ»-ի վերագործարկման համար անհրաժեշտ է ոչ թե 300մլն դոլար, ինչպես հաշվարկել է Համաշխարհային բանկը, այլ հնարավոր է «Նաիրտ»-ը շահագործման ենթարկել ընդամենը 55-65 մլն դոլարով:
«Այսօր «Նաիրտ»-ի վերագործարկման երկու 2 ծրագիր կա՝ ացետիլենային և բուդտադիլենային, որի իրացման համար անհաժեշտ է 55 և 65 մլն դոլար: Եթե «Նաիրիտ»-ը աշխատեցնենք, ապա կունենանք 17 մլն եկամուտ»ՙ- նշեց բանախոսը:
Հրաչ Թադևոսյանը նաև ընդգծեց, որ եթե ուզում ենք, որ «Նաիրտ»-ը վերագործարկի պետք է ԱԺ-ն դրա վերաբերյալ օրենք ընդունի: