Բաքու կմեկնի 4 ըմբշամարտիկ
Հայտնի են դարձել Բաքվում 1-ին Եվրոպական խաղերում hունահռոմեական ըմբշամարտում Հայաստանը ներկայացնող 4 հայ մարզիկների անունները: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Գևորգյանը:
Նշվում է, որ գորգ են բարձրանալու՝ Ռոման Ամոյանը (55 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):