Հայ նետաձիգները կմեկնեն Բաքու
Հայտնի են դարձել Բաքվում 1-ին Եվրոպական խաղերում նետաձգության մրցումներում Հայաստանը ներկայացնող մարզիկների անունները: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ Հայաստանը կներկայացնեն Հրաչիկ Բաբայանը (պնևմատիկ հրացան) և Նորայր Առաքելյանը (պնևմատիկ ատրճանակ):
Ինչպես հայտնել է Հայաստանի հրաձգային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, այս օրերին մարզիկները մարզվում են ՀՀ Սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարության հրաձգության մարզական դպրոցում: