Իռլանդիայում կանխել են արքայազն Չարլզի դեմ նախապատրաստվող ահաբեկչությունը
Իռլանդիայում ձերբակալել են արքայազն Չարլզի և նրա կնոջ՝ Կամիլլայի դեմ նախապատրաստվող ահաբեկչության մեջ 6 կասկածյալի: Այս մասին հայտնում է The Daily Mirror-ը:
2 կասկածյալի մոտ հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և զենք:
Ենթադրվում է, որ կասկածյալները կապված են եղել Իռլանդիայի հանրապետական «ժամանակավոր» և «իրական» բանակների հետ: