Նկատվում է բնակարանների գների աճի միտում
Վերջին ամիսներին նկատվում է տների գների աննշան աճ` շուրջ 0,04%:
Ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների՝ մայրաքաղաքից հետո ամենաթանկ բնակարանները 2015թ-ի մարտին եղել են Ծաղկաձորում, Աբովյանում, Վաղարշապատում (Էջմիածնում) և այլն: Իսկ ամենաթանկ անհատական տները եղել են առաջինը Ծաղկաձորում, երկրորդն Աբովյանում, երրորդը Վաղարշապատում և այլն: Մարզերում նույն ժամանակահատվածում բնակարանների գները աճել են 0,1 %-ով, իսկ անհատական տներինը` մնացել անփոփոխ:
Հարկ է նշել նաև, որ հողերի առքուվաճառքի գործարքները 2015թ-ի մարտին 2014թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում աճել են 29,7%-ով, իսկ աճուրդով վաճառքներինը` 72,5%-ով։
Արմեն Վարդանյան. ֆեյսբուք: