Ուռա, դալոյ կապիտալիզմ
Ուրեմն էս քանի օրը հայ հասարակության մի զգալի հատված էլի հոգեխանքարմունքի մեջ է ընկել՝ մայիսի 9-ի ռուսական շքեթի հլը որ առայժմ միայն փորձից: Էդ քիչ էր՝ պարզվում է հիմա էլ ռուսական նոր տանկն է հոգեխանգարմանունք առաջացրել Հայաստանում ճճճ: Էդ շատ լավ է, որ մեր ռազմավարական դաշնակիցը կարողանում է նոր ռազմատեխնիկա ու ինչպես իրենք են ասում սուպերտանկ ունենալ: Բայց ստեղ հարցն այլ է: Հարցն էն է, թե քանի էդպիսի սուպերտանկ կարող է արտադրել տվյալ երկիրը, որի տնտեսությունը շատ մեղմ ասած թրիքի մեջ է: Ը
նդհանրապես, կարծում եմ ցանկացած երկրի ռազմական հզորությունը տվյալ երկրի տնտեսության հայելին է: Ասենք այլ բան է մի հատ լավ տանկ ունենալը, մեկ այլ բան՝ պատերազմի ժամանակ սեփական բանակը այդ տանկերով անդադար ապահովելը: Տանկը փող է, իսկ շատ տանկ ունենալու համար շատ փող է պետք, կամ էլ ասենք ձրի աշխատող ու սոված քաղաքացիներ, որ անդադար տանկ արտադրեն ու գոռան «ուռաաա, դալոյ կապիտալիզմ» ու էդ կարգի անասուն բաներ:
Մկրտիչ Իսրայելյան. ֆեյսբուք: