Մակարևիչը նկարահանվել է Ուկրաինայում Հիշատակի օրվան նվիրված հոլովակում (տեսանյութ)
ԵվրոպաՈւկրաինական հեռուստաալիքներում ռուս երաժիշտ Անդրեյ Մակարևիչի կողմից մայիսի 8-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում սահմանված Հիշատակի և հաշտեցման օրվան նվիրված տեսահոլովակ է հայտնվել: Այս մասին գրում է Regnum.ru-ն:
«Ո՞ր պահին Հիտլերը որոշեց, որ ամեն բան անպատիժ կմնա: 1938թ.-ի՞ն, երբ նա հարձակում գործեց Չեխոսլովակիայի վրա, իսկ աշխարհը կարծես դա չնկատեց: Կամ 1939թ.-ի՞ն, երբ Սովետական Միությունն ու Գերմանիան միասին մասնատեցին Լեհաստանը: Որոշ երկրներ կարծեցին, որ դա իրենց վրա չի ազդի: Ոմանք հետևում էին օվկիանոսից: Այս ամենի արդյուքում աշխարհը 54 մլն մարդ կորցրեց»,-ասում է երաժիշտը հոլովակում:
Հոլովակն ավարտվում է հետևյալ բառերով. «Մենք իրավունք չունենք մոռանալ դրա մասին: Որպեսզի հիշեն»: