Օլանդն արաբական երկրները գերադասեց Ռուսաստանից
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի տոնակատարություններին: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը կդառանա արևմտյան առաջին առաջնորդը, ով կմասնակցի Պարսից ծոցի պետությունների գագաթաժողովին: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Վիրավորանք հասցնելով Ռուսաստանին և ընկերական հարաբերություններ հաստատելով արաբական միապետություների հետ, ֆինանսավորելով ահաբեկիչներին, Ֆրանսիայի նախագահն արատավորում է իր երկրի պատիվը»,-գրում է ИноТВ-ում հրապարակված հոդվածի հեղինակը:
Հեղինակի կածիքով՝ Օլանդի՝ Մոսկվա այցի հրաժարականն ապտակ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար, ով անցած տարի մասնակցեց Նորմանդիայում դաշնակից զորքերի վայրէջքի 70-ամյակի տոնակատարություններին: