Ճոյտի որդիների դեմ հարուցված գործով տուժողները բողոք չունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երբ փետրվարի 2-ին ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կալանավորվեց, մի քանի օր անց քրեական գործ հարուցվեց նաև նրա որդիների` Արմեն և Արայիկ Հակոբյանների դեմ, իբր թե մարդկանց առևանգելու և պատանդի կարգավիճակում պահելու փաստի առիթով:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ այս գործով որպես տուժող անցնող անձինք քննիչներին տված ցուցմունքներում հերքել են իրենց առևանգելու մասին տեղեկությունները և ասել, որ նման բան չի եղել, և իրենք որևէ բողոք չունեն:
Հիշեցնենք, որ քննության առիթ էին դարձել այն տեղեկությունները, ըստ որոնց, Արմեն և Արայիկ Հակոբյանները փետրվարի 6-ին առևանգել էին իրենց հորը պատկանող «Ուրախ և Տխուր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Ղազարյանին, նախկին տնօրեն Թոռնիկ Գևորգյանին և հաշվապահ Հերիքնազ Ակունցին և որոշ ժամանակ նրանց պատանդի կարգավիճակում պահել Աբովյանի ինչ-որ բնակարանում:
Ինչը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, վերջիններս հերքում են: Բայց դա չի խանգարում, որ իրավապահները քննությունը շարունակեն»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: