ՀՀ պաշտպանության նախարարի գեղեցկուհի տիկինը, որը նախկինում եղել է նրա քարտուղարուհին, հարցեր է լուծում
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախարարի գեղեցկուհի տիկինը, որը նախկինում եղել է նրա քարտուղարուհին, հարցեր լուծողի համբավ ունի։ Պարզվում է Պաշտպանության նախարարությունում ՊՆ առաջին տիկինն է մարդկանց աշխատանքի ընդունում ու ազատում աշխատանքից։
Ոլորտին տեղյակները լավ գիտեն, որ որևէ յուղոտ պաշտոնի նշանակվելու համար ավելի լավ է գտնել «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանին կամ նրա մտերիմներից որևէ մեկին, քան դիմել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին։
Վերջինս խուսափում է միջնորդներով գործ անել, բայց դե հարազատ տիկնոջը՝ նախկին ֆրանսաբնակ Ռուզաննային, մերժել չի կարողանում։ Նկատենք, որ Ռուզաննա Խաչատրյանն իրեն արդեն պատկերացնում է իբրև ՀՀ առաջին տիկին և սկսել է տարբեր ուղղություններով հարցազրույցներ տալ ու խելոք մտքեր արտահայտել։
Առավել ուշագրավ է, որ այդ հարցազրուցները լայնորեն տարածվում են ՊՆ աշխատակիցների և հատկապես նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի կողմից»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթում: