Պետության մեջ գոնե մեկ ներքին սահման ունենալն արդեն մեծագույն խնդիր է
Մենք հաճախ ենք բարձրաձայնում անցյալի մեր անհաջողությունների մասին, դրա համար հիմանկանում մեղադրելով օտար տերություններին:
Բայց այստեղ խնդիրն այլ է, մեր այս վիճակի համար միայն մենք ենք մեղավոր, միացյալ լինելու հանդեպ մեր ատելությունը մեզ հասցրեց այս օրվան:
Հիմա հայերի մի հոծ բազմություն Արցախն անկախ է հռչակել, և պնդում է, որ այն առանձին պետություն է և ամենևին կապ չունի ՀՀ-ի հետ: Այս անջատվածության պատճառով 3 միլիոն բնակչություն ունեցող պետության մեջ առաջացել է մոտավորապես մի քանի տասնյակ կուսակցություններ, որոնցից շատերը կոնկրետ նպատակի ծառայելու փոխարեն, իրենց սին գաղափարներով Արցախի անկախությունն իրավական, կամ ոչ իրավական համարելով, ապակողմորոշում են ժողովրդին և հարուցում -ղարաբաղցի- հայաստանցի եզրույթը: Ստացվում է այնպես, որ պետության մեջ գոնե մեկ ներքին սահման ունենալն արդեն մեծագույն խնդիր է, որը հղի է երկապակտությամբ և դրանից բխող այլ, պետության կենսունակության համար վնասակար երևույթների:
Իսկ հիմա եկեք հիշենք, որ առաջ, պետության մեջ,ոչ թե մի, այ մի քանի ներքին սահմաններ կային, այսինքն պետության մեջ մի քանի փոքրիկ «պետություններ», ինչպես հիմա Արցախը:
Այսքանից պարզ է դառնում, որ այսօրվա երկպառակտությունը երեկ ավելին էր, տասնապատիկ անգամ: Պարզ է դառնում նաև, որ մեր դժբախտությունների պատճառը ինքներս մեզ չհարգելու մեր ձայնն անարգելու, հավաքական չլինելու մեջ է: Տեղին է մեջ բերել Ե. Չարենցի հայտնի խոսքը՝.«Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Գևորգ Գյուլումյան.ֆեյսբուք