Նեպալում փնտրում են 12 ռուս զբոսաշրջիկների. ԶԼՄ-ներ
Իրավապահ մարմինները Նեպալում փնտրում են 12 ռուս զբոսաշրջիկների, ովքեր անհետացել են երկրաշարժից հետո:Այս մասին հաղորդում է ТАСС -ը՝ հղում անելով հնդկական լրատվամիջոցներին:
Ըստ ոստիկանության, ընդհանուր այլ երկրների զբոսաշրջիկներից 109 հոգի համարվում են անհայտ կորած, այդ թվում 12 ռուս:
Միևնույն ժամանակ, ըստ ներկայացուցչի, Ռուսաստանի դեսպանատունը Նեպալում ցանկություն ունի տեղեկություն ստանալու երկու դիվանագետների մասին, ովքեր ևս անհետացել են երկրաշարժից հետո:
Ավելի վաղ հաղոդվել էր, որ Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7240-ի: