Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7240-ի
Նեպալում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7240-ի:
Զոհերի թիվը աճելով հասել է 7240 մարդու, - РИА Новости-ին մեջբեում է Նեպալի ՆԳՆ հայտարարությանը՝ հղում անելով չինական ԶԼՄ-ների հայտարարությանը:
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 25-ին, տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին) Նեպալում տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք: