ԵՄ-ը հույս ունի թուրքմենական գազ ստանալ 2019թ.-ից
ԵՄ-ը մտադիր է Թուրքմենստանից գազ ստանալ 2019թ-ից: Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչը:
«Մենք ունենք փոխըմբռնում: Թուրքմենստանի համար շատ կարևոր է դիվերսիֆիկացնել իր արտահանման հնարավորությունը, իսկ ԵՄ-ի համար էլ կարևոր է դիվերսիֆիկացնել իր ներմուծումը: 2019թ-ից Եվրոպան հույս ունի, որ կստանա թուրքմենական գազ »,- «Украинская правда»-ն մեջբերում է Շևչովիչի խոսքերը:
«Հիմա կա քաղաքական որոշումը, որ Թուրքմենստանը կդառնա Կասպից ծովով մատակարարվող գազի նախագծի մասը, այսպես կոչված որպես հարավային միջանց, որը բաղկացած է նաև Ադրբեջանից և Թուրքիայից և որն է կապահովի եվրոպական ուղղությունը»,-ասել է Չևչովիչը: