Արցախում ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 47 544 ընտրող
ԼՂՀ-ում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնելու 100-ից ավելի միջազգային դիտորդներ և 110 տեղական դիտորդներ:
Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 47 544 ընտրող:
Նշենք, որ Արցախում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 23,4%-ը: