Հենց այս օրը վթարի ենթարկվեց Երևան-Սոչի չվերթն իրականացնող Airbus A320 ինքնաթիռը
Թիվ 967 չվերթ, 2006 թվականի մայիսի 3-ին Արմավիա ընկերության՝ Երևանից դեպի Սոչի կատարվող չվերթը, ինչը, սակայն, դժբախտ պատահարով ավարտվեց։
Վթարի զոհերին նվիրված խաչքար Երևանում (Նորքի 8-րդ զանգված)
Airbus A320 ինքնաթիռը Սոչիի օդանավակայանի առաջին մոտեցումից հետո, երբ փորձում էր երկրորդ շրջան գնալ, ընկավ ծովը։ Զոհվեցին ինքնաթիռի բոլոր 105 ուղևորներն ու անձնակազմի 8 անդամները։
Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) եզրակացության համաձայն՝ վթարի պատճառ էր հանդիսացել անձնակազմի անհամաձայնեցված և այդ տեսակի ինքնաթիռների թռիչքի շահագործման ձեռնարկին չհամապատասխանող գործողությունները` երկրորդ շրջան գնալու կարգավարի հրահանգն ստանալուց հետո բարձրություն հավաքելու փուլում։