Գևորգ Կոստանյանը անաղմուկ Մոսկվա է գնացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդի» տեղեկություններով՝ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը անաղմուկ Մոսկվա է գնացել: «Ժողովուրդը» փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանից, վերջինս պատասխանեց. «Բոլոր պաշտոնական հանդիպումների մասին մեր պաշտոնական կայքը հրապարակում է, կարող եք ծանոթանալ այնտեղ»:
Սակայն նման այցի մասին կայքում ոչինչ չկա նշված։ Բայց մյուս կողմից փաստն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը փաստացի չհերքեց Գևորգ Կոստանյանի՝ Մոսկվա գնալ-գալու լուրը, թեև ոչ էլ հաստատեց: Իսկ թե որն է եղել այդ այցի նպատակը, թերևս առաջիկայում պարզ կդառնա»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: