Համայն աշխարհի ամենաքաջ տղեն Հռոմի Ֆրանցիսկոս պապն էր
Փաստորեն համայն աշխարհի ամենաքաջ տղեն Հռոմի Ֆրանցիսկոս պապն էր։ Այդ նա սկսեց և իր վառ օրինակով աշխարհի առաջ, անվախ կերպով հայտարարեց 20-րդ դարի մարդկության 1-ին ողբերգության մասին։ Նրա կատարածի հզոր արձագանքները մենք համարյա ամեն օր լսում ենք, թե ինչպես են մեկը մյուսի հետևից առաջադեմ երկրները պաշտոնապես հայտարարում հայոց ցեղասպանության մասին։ Նման քաղաքական ցնցող գրոհներից հետո Թուրքիան ընկել է ցայտնոտի մեջ և հեռու չէ այն օրը, որ նա հայտնվելու է քաղաքական և բարոյական մեկուսացման մեջ։ Նույնիսկ հայատյաց Պուտինն անգամ ստիված էր իր այցելության ուղղությունը Անկարայից փոխել դեպի Երևան, որն առաջացրեց իսկական հիսթերիա թուրքերի մոտ։
Արևմուտքի կողմից իրականացրած այս հայանպաստ քաղաքական շքերթը, բառիս բուն իմաստով, իսկական հիացմունքի և նաև մեծ գնահատանքի է արժանի։
Սիրելի հայեր, այժմ հերթը մերն է՝ հայերինս, որ չբավարարվենք միայն 100-ամյակի ցույցերով ու երթերով, այլ՝ վճռական գոտեմարտ սկսենք ազգուրաց, ազգադավ, հայրենադավ և հայակեր այս վիժվածք խունտայի դեմ, որի ստեղծողն ու հովանավորը մեր դարավոր թշնամին է ՝ Ռուսաստանը։
Աշխարհը մեզանից վճռական քայլեր է սպասում։ Ի գործ! ի զեն!
Արծրուն Ավետիսյան.ֆեյսբուք