Իսրայելն ավիահարված է հասցրել զինյալների ուղղությամբ՝ Սիրիայի սահմանին
Իսրայելը ավիահարված է հասցրել մի խումբ զինյալների ուղղությամբ՝ Սիրայի սահմանին։Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ըստ զինվորականների՝ զինյալները նախատեսում էին ռումբեր տեղադրել։
«Չորս ահաբեկիչներ ռումբ են տեղադրել Մեջմակ-Շամսի ցանկապատի մոտ, և իսրայելական ինքնաթիռը կրակ է բացել նրանց վրա, որի հետևանքով նրանք զոհվել են»,-ասել է աղբյուրը։
Մամուլի ծառայության մեջ նշվում է, որ Իսրայելի ռազմականն ասել է, որ ռազմաօդային ուժերը իրականացրել են ավիահարված Սիրիայի սահմանին, հավելելով , որ դա արել են կանխելու հարձակումը։