Պակիստանի հյուսիսում փոթորիկի հետևանքով զոհվել է ավելի քան 20 և վիրավորվել 150 մարդ
Մոտ 25 մարդ զոհվել և 150-ը՝ ստացել են վնասվածքներ՝ Պակիստանի հյուսիսում գտվնող Հայբեր-Պախտունխվայի մարզում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով։
Ինչպես հաղորդում է РИА Новости-ին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, ուժեղ քամին և հորդառատ անձրևը քանդել են տանիքները, տների պատերը՝ Պեշավարա արվարձանում։
Վիրավորները հոսպիտալացվել են։ Աղետի գոտում շարունակում են որոնողական և փրկարարական աշխատանքները, որին ներկայումս խոչընդոտում է հորդառատ անձրևը։